Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները ծանոթացան Ֆրանսիայի համալսարաններում սովորելու հնարավորություններին

Ապրիլի 13, 2017

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի կազմակերպած միջոցառման շրջանակում այսօր ԳԿՄԿ-ում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համալսարանների համագործակցության գծով պատասխանատու Ֆրեդերիք Ռեյնբոլդը: Հանդիպմանը մասնակցում էին դասախոսներ, Ֆրանսիայում ուսանել ցանկացող մագիստրատուրայի ուսանողներ և ասպիրանտներ:

Դեսպանատան ներկայացուցիչը խոսեց ֆրանսիական բարձրագույն կրթական համակարգի առավելությունների մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով 3 կրթաձևերին: Ֆրանսիայի համալսարանների կողմից օտարերկրացի ուսանողներին առաջարկվող կրթաթոշակային ծրագրերը բանախոսության առանցքում էին:

Բանախոսության էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: