Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Մարտի 29, 2019

Ս. թ. մարտի 27-ին կայացավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունը:

Առաջադրված էր հինգ թեկնածություն: Յուրաքանչյուր թեկնածու հնարավորություն ստացավ ներկայանալու, խոսելու նոր ծրագրերի, առաջարկների մասին, պատասխանելու ուսանողների հարցերին:

Ընտրությունն անցակցվեց փակ քվեարկության միջոցով:

Ձայների մեծամասնությամբ ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն» մասնագիտության ուսանող Գարրի Ղազարյանը:

Շնորհավորում ենք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նոր նախագահին՝ մաղթելով հագեցած և արդյունավետ աշխատանք:

Ստորև ներկայացնում ենք Գարրի Ղազարյանի կենսագրությունը.

Գարրի Յուրիի Ղազարյան – 02. 01. 1985

1992
–2002 թթ.– Կոտայքի մարզ, Լուսակերտի Վ. Անանյանի անվ. միջնակարգ դպրոց
2002
–2006 թթ.– Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
2008 թ.
– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հարկային մասնագետ
2010 թ.–
PR զարգացման ազգային կենտրոն, PR մասնագետ
2016–2018 թթ.–
Ուկրաինայի մարդկային ռեսուրսների կառավարման համալսարան

Աշխատանքային գործունեություն՝

2007–2009 թթ.–
Չարենցավանի ալրաղաց , էներգետիկ, գլխավոր ինժեներ, արտադրության պետ
2009–2010 թթ.–
Երևանի Ավան համայնքի ալրաղաց, արտադրության պետ
2011-2015 թթ.–
Ժամանցային ակումբի գործադիր տնօրեն
2015 թ.–
«Լաբիրինթ» գարեջրային ռեստորան, գլխավոր մենեջեր
2016–2018 թթ.–
անհատ ձեռներեց
2018 թ-ից մինչ օրս–
«Կամար» անշարժ գույքի գործակալություն և 2 ներմուծող կազմակերպություններ, բիզնեսի զարգացման պատասխանատու