Գլխավոր էջ





Ամանորյա բարեգործական ակցիայի ամփոփում

Փետրվարի 9, 2024

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի աջակցությամբ 2023թ.-ի դեկտեմբերին կազմակերպվեց «Ուժեղ ենք միասին» խորագրով բարեգործական միջոցառում, որի շրջանակներում ԳԿՄԿ ուսանողների համատեղ ջանքերով օգնություն տրամադրվեց Արցախից տարհանված 7 ընտանիքներին։

2024թ. փետրվարի 9-ին տեղի ունեցավ հաշվետու նիստ, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ՈՒԽ և ՈՒԳԸ կազմի անդամները շնորհակալագրեր հանձնեցին «Ուժեղ ենք միասին» բարեգործական նախաձեռնության մասնակիցներին աջակցության և ներդրման համար։ Ուսանողներն իրենց երախտիքի խոսքը հղեցին նաև ԳԿՄԿ աշխատակիցներին, ովքեր սիրով միացել էին բարեգործական միջոցառմանը:

Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպվող բարեգործական նմանատիպ միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել ԳԿՄԿ-ում՝ նպատակ ունենալով համախմբելու երիտասարդներին սոցիալական տարբեր խմբերի խնդիրների լուծման շուրջ և սերնդեսերունդ ամրապնդելու սոցիալական համերաշխությունը հայ հասարակության շրջանում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին