Գլխավոր էջ





Այցելություն «Կոկա-Կոլա Երջանկության գործարան»

Մարտի 5, 2024

Մարտի 5-ին ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ ԳԿՄԿ ուսանողները այցելեցին «Կոկա-Կոլա Երջանկության գործարան»։

Շրջայցի շրջանակներում ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու Կոկա-Կոլա բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկացան ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, իրականացվող նախագծերին, կազմակերպության ռազմավարությանը, շշալցման հոսքագծերին՝ տեսնելով արտադրանքների պատրաստման գործընթացները։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին