Հուշագրի ստորագրում հեռավար կրթության ոլորտում
Հունվարի 31, 2015ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ հեռավար կրթության ամփոփիչ սեմինարին հունվարի 30-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը և «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Սիմոն Բաբայանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` վերապատրաստման դասընթացներ, գիտաժողովներ, սեմինարներ կազմակերպելու, Կենտրոնի ուսանողների պրակտիկայի անցկացման, հեռավար ուսուցման կազմակերպման և անցկացման, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
Կողմերը հույս հայտնեցին, որ տվյալ հուշագրի ստորագրումը հիմնաքար կդառնա ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի արդյունավետ համագործակցության համար՝ մասնավորապես հեռավար կրթության ոլորտում, իսկ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակազմը կփոխանցի հեռավար կրթության ոլորտում ձեռք բերված փորձն ու գիտելիքները «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի աշխատակազմին: