Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի սեպտեմբերմեկյան շնորհավորական ուղերձը

Սեպտեմբերի 2, 2024

Սիրելի՛ ուսանողներ, մանկավարժներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ՝ մաղթելով մասնագիտական ձեռքբերումներով ու վերելքներով լի տարի։

Նոր ուսումնական տարին իր հետ բերում է նոր հնարավորություններ ու ավելի բարեկեցիկ ապագայի հեռանկարներ, իսկ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մշտապես ձգտում է կատարելագործել և ավելի գրավիչ դարձնել կրթական միջավայրը, ուստի ընդունելով մարտահրավերը՝ միասին հաղթահարենք գիտելիքահեն ապագայի ճանապարհը:

Սիրելի՛ ուսանողներ, ինչպիսի ուղի էլ ընտրեք, մասնագիտության ու գիտության մեջ ինչպիսի բարձունքներ էլ նվաճեք, թող ձեր մշտական ուղեկիցը լինեն անձնական երջանկությունն ու բարօրությունը։

Բարի՛ երթ դեպի նոր՝ գիտելիքներով հարուստ և բազմաբովանդակ ուսումնական տարի։

Արմեն Սարգսյան
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն