ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի սեպտեմբերմեկյան շնորհավորական ուղերձը
Սեպտեմբերի 1, 2023Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, nջերմորեն շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերյան այս հիասքանչ տոնի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ վաղվա մեր հզոր հայրենիքի կերտումը հիմնված է յուրաքանչյուրիս նվիրված ու անմնացորդ աշխատանքի վրա:
Սիրելի՛ մագիստրանտներ, գիտելիքն անգնահատելի արժեք է, իսկ որակյալ կրթությամբ օժտված անհատը մեր պետության շարժիչ ուժն է: Շարունակե՛ք զինվել նոր գիտելիքներով, հետազոտե՛ք, ինքնակրթվե՛ք, իսկ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմն իր փորձով և գիտելիքներով մշտապես կլինի ձեր ուսանողական տարիների լավագույն ուղեկիցը:
Կրկին շնորհավորելով բոլորիս Գիտելիքի օրվա առթիվ` մաղթում եմ նոր հաղթանակներով և ձեռքբերումներով լի ուսումնական տարի:
Արմեն Սարգսյան
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն