Սեմինար՝ «FABSPACE 2.0-Ի փորձից քաղած դասերը» թեմայով
Մարտի 25, 2019Ս. թ. մարտի 21-ին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում անցկացվեց գիտական սեմինար՝ «FabSpace 2.0-ի փորձից քաղած դասերը» թեմայով։ Սեմինարը վարեց Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի (Ֆրանսիա, https://www.irit.fr/) պրոֆեսոր Ժոզիեն Մոթեն։
Պրոֆեսոր Մոթեն ներկայացրեց «FabSpace 2.0» ծրագրի հասկացությունները և 3 տարվա ընթացքում ծրագրում իրենց իրականացրած գործունեությունը, ձեռք բերված փորձը։