Գլխավոր էջ





Հեռավար կրթության վերաբերյալ մեկնարկային սեմինարը կայացավ

Մարտի 23, 2014

Համաշխարհային բանկի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը սեպտեմբեր ամսից նախատեսում է կազմակերպել հեռավար լրացուցիչ շարունակական կրթություն: Ծրագրի մեկնարկային սեմինարը տեղի ունեցավ ս/թ մարտի 22-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում: Սեմինարները շարունակական բնույթ են կրելու. մարտի 31-ից նախատեսվում է վերապատրաստման անցկացնում միջազգային փորձագետի մասնակցությամբ՝ Իտալիայի Պարմայի համալսարանից Աննա Մարիա Թամարոն կանցկացնի հեռավար հարթակում դասընթացների կառուցման և գործարկման մասին հագեցած 4-օրյա սեմինար: