Հեռավար կրթության գծով խորհրդատուների երկրորդ հանդիպումը ՀՀ ՊԿԱ-ում
Հոկտեմբերի 10, 2016Ս/թ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի շրջանակներում ընտրված անհատ խորհրդատուների երկրորդ հանդիպումը՝ խորհրդատվական աշխատանքների ընթացքը, ձեռք բերված արդյունքներն և առկա խնդիրները քննարկելու նպատակով:
Խորհրդատուներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունները, միջազգային փորձի ուսումնասիրությունը և հայկական կրթական միջավայրում միջազգային փորձի համադրելիությունն ու իրագործելիությունը:
Ծրագրի գնումների մասնագետ, ՀՀ ՊԿԱ ֆինանսահաշվապահական վարչության պետի տեղակալ Կարինե Սերոբյանը ներկայացրեց գնումների պլանով առաջիկայում նախատեսված գործողությունները և վերջնաժամկետները: Խորհրդատուները ծրագրի աշխատակազմի՝ ծրագրի ղեկավար, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանի և ծրագրի համակարգող, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանի հետ քննարկեցին ծրագրի առավել բարեհաջող իրականացման համար հետագա գործողությունների տրամաբանական հաջորդականությունը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ առաջիկա հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ: