Ավարտվեց «Ռուսերեն բոլորի համար» դասընթացը
Մայիսի 6, 2019Ս. թ. ապրիլի 30-ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնին կից գործող Օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբում ավարտվեց ,Ռուսերեն բոլորի համարե դասընթացը։
Դասընթացի մասնակիցներին և ներկաներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գոհար Գրիգորյանը.
«Հարգելի՛ մասնակիցներ, հարգելի՛ դասախոսներ, ուրախ եմ Ձեզ ողջունել ՀՀ ԳԱԱ Գիտակրթականմիջազգային կենտրոնում: Հուսով եմ, որ ռուսերենի դասընթացին ձեռքբերված գիտելիքները կնպաստեն Ձեր հետագա առաջխաղացմանը»:
Դասընթացին մասնակցության վկայականները հանձնեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Օտար լեզուների ամբիոնի դասախոս, բ.գ.թ.՝ Վերա Ադամյանը:
«Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացանք, Ռուսերեն բոլորի համարե դասընթացի շրջանակներում, շնորհակալ եմ բոլորին և յուրաքանչյուրիդ անհատապես, դասերին ակտիվ մասնակցելու համար: Հուսով եմ անհամեստ չի հնչի ասել, որ այս գիտելիքները կծառայեն Ձեզ, և որ մենք կհանդիպենք գիտաժողովներին, որտեղ դուք հանդես կգաք զեկույցներով՝ բացառապես ռուսերենով»:
Դասընթացի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին դասախոսին հետաքրքիր և բովանդակալից դասընթացի համար: