Գլխավոր էջ





Էկոկենտրոնի ասպիրանտները հետազոտություններ են իրականացնում Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանում

Ապրիլի 5, 2022

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Շրջակա միջավայրի երկրաքիմիա և Ռադիոէկոլոգիա բաժինների 4 ասպիրանտ՝ Նոնա Մովսիսյանը, Նորիկ Հարությունյանը, Աստղիկ Գևորգյանը, և Վարսենիկ Դավթյանը, Էրազմուս+ K107 ծրագրի շրջանակներում, ս․թ․ փետրվարի 15-ից մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում իրականացնում են եռամսյա հետազոտություն Իտալիայի Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանում՝ Երկրի, շրջակա միջավայրի և ռեսուրսների գիտությունների բաժնում։

Ծրագրի ընթացքում ասպիրանտները իրականացնելու են ատենախոսական աշխատանքների շրջանակներում իրականացվող հետազոտությունների որոշ մասը՝ երկրաքիմիական և ռադիոէկոլոգիական տվյալների մշակում, այն է՝ շրջակա միջավայրի (լեռնային շրջաններ, քաղաքային տարածքներ, արդյունաբերական գոտիներ, գյուղատնտեսական շրջաններ) տարբեր բաղադրիչներում պոտենցիալ տոքսիկ տարրերի պարունակությունների և ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների բաշխվածության տվյալների վիճակագրական վերլուծություն՝ երկրաքիմիական հետազոտությունների վիճակագրական վերլուծության գործիքակազմի կիրառմամբ