Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ամփոփեց 2022 թվականի տարեկան աշխատանքները

Դեկտեմբերի 15, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ամփոփեց 2022 թվականի տարեկան աշխատանքները: Գիտական խորհրդի ընդլայնված նիստի օրակարգում Կենտրոնի 2022 թվականի աշխատանքների ամփոփիչ հաշվետվություններն էին: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանի և գիտական քարտուղար Մ. Սարգսյանի նախաձեռնությամբ նիստին ներկա էին ինչպես գիտական խորհրդի անդամները՝ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության նորընտիր նախագահների մասնակցությամբ, այնպես էլ տնօրենության և վարչակազմի անդամներ:

Նիստի ընթացիկ հարցերի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա.Սարգսյանի ղեկավարությամբ գիտխորհրդի անդամների կողմից հաստատվեցին Կենտրոնի ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրենների, ստորաբաժանումների, գիտական խմբերի և լաբորատորիաների հաշվետու տարվա ամփոփիչ հաշվետվությունները, ինչպես նաև քննարկվեցին բաժիններում առկա խնդիրների լուծմանն ու հաջորդ տարվա գործունեության բարելավմանն ուղղված հարցեր:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին