Հիշում ենք և պահանջում
Ապրիլի 22, 2015Ապրիլի 17-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում տրվեց ֆրանսիահայ անվանի օպերային երգիչ Ադամ Բարրոյի Հայոց Ցեղասանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը, որի շարունակությունը տեղի կունենա ապրիլի 25-ին Փարիզում: Ծիծեռնակաբերդում հնչեց Կաչչինի «Ավե Մարիա» և Կոմիտասի «Տեր ողորմեա» ստեղծագործությունները: Այս հիշարժան արարողակարգի ակտիվ մասնակիցներն էին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները, ովքեր 100 մետրանոց Հայոց եռագույնի ուղեկցությամբ բարձրացան հուշահամալիր, աղոթեցին անմեղ զոհերի հիշատակի համար , ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, այնուհետև հանրապետության հրապարակից ֆրանսիահայ անվանի երգչի հետ օդ բաց թողեցին 100 պատմական կարմիր փուչիկներ: