Կենտրոնի վարչակազմի և ավագների հետ հերթական ժողովը
Մարտի 15, 2021ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԽ նախագահ Լուսինե Սողոմոնյանի և ՈՒԳԸ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախաձեռնությամբ ս/թ մարտի 13-ին տեղի ունեցավ Կենտրոնի վարչակազմի (Ատոմ Մխիթարյան, Միկիչ Փարսադանյան) և ավագների հետ հերթական ժողովը:
Հանդիպման գլխավոր նպատակը ուսանողների ներգրավվածության ապահովումն էր Կենտրոնում իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև նրանց բարձրացրած խնդիրներին լուծումներ առաջարկել։
Հանդիպման արդյունքում որոշվեց ավելի հաճախ կազմակերպել նմանատիպ հանդիպումներ և ունենալ աշխատանքային պլան: Կիսամյակի վերջում հանդես գալ կատարված գործերի հաշվետվությամբ: Ոչ ֆորմալ կրթության դերը կարևորելով՝ որոշվեց կազմակերպել ուսանողների անձնական աճին ուղղված դասընթացներ և դրանց համար տրամադրել կրեդիտներ (30 ժամի համար՝ 1 կրեդիտ), որոնք կարտացոլվեն դիպլոմում: Ուսանողամետ և Հայաստանում նմանօրինակը չունոցող այս որոշմամբ կխրախուսվի ուսանողների ակտիվությունը, հետագայում աշխատանքի տեղավորման խնդիրները ավելի հեշտ կկարգավորվեն: Որոշվեց ասպիրանտներին, հայցորդներին ևս ընդգրկել Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում։ Ուսանողների ակտիվությունը խրախուսելու նպատակով որոշվեց Կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրել մասնագիտական հաջողություններ գրանցած ուսանողների մասին նյութեր:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև կազմակերպչական և ժամանցային ծրագրերի վերաբերյալ այլ հարցեր։