Գլխավոր էջ





Դիպլոմների ստացում

Դեկտեմբերի 5, 2011

2011 թվականի նոյեմբերին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությամբ առաջին մագիստրանտները ստացան իրենց դիպլոմները: Դիպլոմների հանձնման արարողությունը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտաժողովների դահլիճում: Շրջանավարտներին շնորհավորեցին և հետագա հաջողություններ մաղթեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ գիտական գրադարանի տնօրեն, «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» ամբիոնի վարիչ Տիգրան Զարգարյանը, TEMPUS –ի Հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կարլովան և ուրիշներ:

Հիշեցնենք, որ «Գրադարանային և տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտությունը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում բացվել է 14502 l-TEMPUS-2008-UK-JPCR ծրագրի շրջանակներում:

Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնելhttp://www.flib.sci.am/arm/index.php կայքում: