Գլխավոր էջ





Վերապատրաստումներ հեռավար կրթության ոլորտում

Մայիսի 19, 2014

Համաշխարհային Բանկի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում իրականացվում է Հեռավար կրթության կազմակերպում ծրագիրը: 
Ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 3 փորձագետներ` Արտաքին կապերի բաժնի պետ Ա. Հարությունյանը, Կրթության որակի ապահովման բաժնի պետ Ն. Վարդանյանը, և Ռադիոտեխնիկա և կապ ամբիոնի վարիչ Տ. Զաքարյանը ս/թ մայիսի 11-18-ը Աթենքի Կապի և տեխնոլոգիաների համալսարանի հրավերով գործուղվել էին Աթենք, որտեղ, բացի տարբեր գործնական հանդիպում-քննարկումներից, մասնակցել են նաև հնգօրյա ակտիվ վերապատրաստման դասընթացներին և ծանոթացել հեռավար կրթության կազմակերպման հունական փորձին: Ծրագրի մասնակիցների խոսքով՝ գործուղման կարևորագույն ձեռքբերումներից է Հունաստանի հեռավար կրթության կազմակերպման գործում մեծ փորձ ունեցող ,,Արնոս” ընկերության հետ հետագա համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում հեռավար շարունակական կրթական ծրագրերի մեկնարկը նախատեսվում է կյանքի կոչել ս/թ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: