ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում բացվել է Կրթության որակի ապահովման բաժին
Փետրվարի 26, 2014Օրերս Գիտակրթական միջազգային կենտրոնում Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում բացվել է Կրթության որակի ապահովման բաժին։ «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի «Որակի ապահովման ազգային համակարգի ստեղծման և ամրապնդման» բաղադրիչի շրջանակներում սենյակը վերանորոգվել և կահավորվել է, համալրվել՝ տեխնիկայով, գույքով և գրասենյակային այլ անհրաժեշտ պարագաներով։ Կրթության որակի բաժնում ստեղծված է աշխատանքային բարեկեցիկ պայմաններ։ Բաժնի աշխատակիցները չորսն են՝ բաժնի ղեկավարը, բաժնի առաջատար մասնագետը, բաժնի ավագ տեսուչը և ցանցային ադմինիստրատորը: Կրթության որակի ապահովման գործում, սակայն, իրենց անմիջական մասնակցությունն են բերելու ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բոլոր ստորաբաժանումներ: