ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը ընդլայնում է իր համագործակցային կապերը
Մարտի 12, 2021Սույն թվականի մարտի 12-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժինը մասնակցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի՝ երիտասարդ ձեռներեցների հետ կազմակերպած հանդիպմանը՝ «Իմ հաջողության բանալին» խորագրով:
Հանդիպման նպատակն էր աջակցել երիտասարդությանը՝ զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ, ձևավորելու ձեռներեցին հատուկ նորարարական մտածողություն, բիզնեսում մրցունակ լինելու հատկանիշներ, արդյունավետ պլանավորելու կարիերան և ընդհանրապես նպաստելու ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը, ծանոթանալու հյուրերի բիզնես-հաջողության գաղտնիքներին, հաղորդակցվելու և մասնակցելու բաց քննարկումներին:
Հանդիպմանը քննարկվեցին հետևյալ հարցերը՝ ի՞նչ դեր ունի նորարարությունը բիզնեսում, որո՞նք են ձեռներեց դառնալու շարժառիթները, ինչպե՞ս սկսել բիզնեսը, ի՞նչ աջակցող կառույցներ կան, ինչպե՞ս գտնել աշխատանք և այլն: Քննարկվեցին նաև Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավոր եզրեր գտնելու ուղիները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի դարձնել նմանատիպ հանդիպում- քննարկումները: