Մասնագիտական առաջընթաց՝ օտար լեզվի դասավանդման ոլորտում
Ապրիլի 3, 2017Կարևորելով օտար լեզուների մասնագետների շարունակական կրթությունը և նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերումը ամենաբարձր մակարդակի վրա՝ ՀՀ ԳԱԱ արտաքին կապերի բաժնի պետ, անգլերեն լեզվի դասախոս Արուսյակ Հարությունյանը մասնակցել է «Cambridge English Language Assessment» մոսկովյան գրասենյակի կողմից կազմակերպված անգլերենի դասավանդման մեթոդաբանությանն ուղղված վերապատրաստմանը, որոնք միտված էին ուսանողներին Քեմբրիջ անգլերենի քննությունների CE: First (B2 մակարդակ), CE: Advanced (C1 մակարդակ) և BEC Vantage (բիզնես անգլերենի B2 մակարդակ) քննություններին նախապատրաստելուն ուղղված գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Եվրոպայի Խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կողմից կազմակերպված համատեղ միջազգային սեմինար-վերապատրաստմանը «Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին» թեմայով: Միջոցառման նպատակն էր ձևավորել վերապատրաստվողների մոտ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին համապատասխան լեզվական իմացության առաջընթացը գնահատելու հմտություններ և կարողություններ: