Գլխավոր էջ





Ազգային անվտանգության քաղաքականության արդիականացման հիմնախնդիրները ՀՀ-ում

Հուլիսի 7, 2021

Ս/թ հուլիսի 5-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկեց ուսանողական խորհրդի կազմակերպած «Ազգային անվտանգության քաղաքականության արդիականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով հնգօրյա դասընթացը։ Դասընթացի առաջին բանախոսը քաղաքական գիտությունների դոկտոր, Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի գիտնական՝ Աշոտ Ալքեսանյանն էր։ Ներկայացված թեման կրում էր «Քաղաքական անվտանգություն» վերնագիրը։ Բանախոսության ընթացքում կարևորվեց քաղաքական անվտանգության կենսունակության ապահովան հիմնախնդիրը, խոսվեց քաղաքական անվտանգությունն ապահովող մի շարք բաղադրիչների մասին, այդ թվում՝ արժեքների, օրենքների և այլն։ Քաղաքական անվտանգությունն ապահովում են նաև մշակութային, տնտեսական, սոցիալական և մի շարք այլ ոլորտներ։ Այս համատքեստում պետք է ընդգծել քաղաքացիական հասարակության կարևորությունը, որի դերը մեծ է հանրային որոշումների ընդունման հարցում։

Բանախոսության ողջ ընթացքում  մասնակիցները  հանդես եկան իրենց հարցերով ու դիտարկումներով։ Դասընթացների ավարտին նրանց կտրվեն համապատասխան հավաստագրեր:

 


Հանրային կապերի և կարիերայի բաժին