Գլխավոր էջ





«Բուհ-քաղաքացիական ծառայության համակարգ համագործակցության գործուն մեխանիզմների ձևավորում»

Մայիսի 29, 2019

Օրերս ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում տեղի ունեցավ «Բուհ-քաղաքացիական ծառայության համակարգ համագործակցության գործուն մեխանիզմների ձևավորում» թեմայով հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցեց նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և զբաղվածության բաժնի պետ Ա. Շահազիզյանը: 
Ակնկալվող համագործակցության հիմնական նպատակն է բուհերի շրջանավարտների հետագա կարիերան դեպի քաղաքացիական ծառայության համակարգ ուղղորդելը, ինչպես նաև ՔԾՀ-բուհ համագործակցության գործուն մեխանիզմների ապահովումը՝ ի շահ թե՛ պետական կառավարման համակարգի, թե՛ շրջանավարտների ապագա կարիերայի:

Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանը ներկայացրեց նաև փորձնակի ինստիտուտի գաղափարը, ինչպես նաև համալսարաններից քաղաքացիական ծառայության համակարգ որպես փորձնակ մուտք գործելու հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում նախանշվեցին համագործակցության հետագա ձևաչափը և առաջիկա քայլերը: