Գլխավոր էջ





Վերջին սերնդի սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի գործառնությունների ներկայացում ԳԿՄԿ ուսանողներին

Հունվարի 13, 2020

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնը ուսանողներին ներկայացրեց «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» կարողությունների զարգացման Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ձեռք բերված ճապոնական «JEOL» ընկերության արտադրության վերջին սերնդի սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի գործառնությունները: Մանրադիտակը հնարավորություն է ընձեռում որոշել նմուշի մակերևույթի վրա փոշու չափերը՝ մասնիկային կազմը, փոշու հատիկի քիմիական կազմը (հիմնականում ծանր մետաղների մասով), բացի այդ՝ թույլ է տալիս ուսումնասիրել բույսի և տերևների բջիջները:

Այնուհետև ամբիոնում քննարկվեցին մագիստրոսական թեզերի հետազոտական մասի ապահովման հնարավորությունները սկանավորող էլեկտրոնային մանրադիտակի կիրառմամբ: