Գլխավոր էջ





«Հետպատերազմական Հայաստան. հնարավորություններ և մարտահրավերներ»

Ապրիլի 5, 2021

Ավարտվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպած «Հետպատերազմական Հայաստան. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրիրը  կրող  դասընթացների շարքը:

Վերջին հանդիպման թեման էր «Պատերազմների դիվանագիտական պատրաստվածությունը (Արցախյան պատերազմի օրինակով)», որը վարեց քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գրիգորյանը: Քննարկվեցին պատերազմների դիվանագիտական պատրաստվածության, ընդհանուր դիվանագիտության մասին դրույթներ, խոր անդրադարձ եղավ Արցախյան պատերազմին: Բանախոսը նշեց, որ մարտահրավերներին դիմակայելու և առաջ շարժվելու համար հարկ է աշխատել, զարգանալ, դիտավագիտության ոլորտում գրանցել հաջողություններ և իհարկե կրթվել, ինչը մեր օրերում և հատկապես մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։

Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհուրդը խոստացավ մշտապես ձեռնամուխ լինել նմանատիպ դասընթացների կազմակերպմանը: