Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում շարունակվում են քաղաքագիտական ուղղվածությամբ դասընթացները

Մարտի 25, 2021

Ս/թ մարտի 23-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում անցկացվող քաղաքագիտական ուղղվածությամբ դասընթացների հերթական 2-րդ հանդիպման բանախոսը հասարարակական գործիչ Հովսեփ Խուրշուդյանն էր: Հանդիպումը կրում էր «Արցախյան խնդիր. լուծումը Դոնբասի՞, թե՞ Կոսովոյի օրինակով» խորագիրը։ Թեման հետաքրքիր, արդիական և կարևոր է հետպատերազմական իրավիճակից ելքեր գտնելու ուղղությամբ: Բանախոսությունն ինֆորմատիվ և անչափ օգտակար էր մասնակիցների համար, քանի որ ուղենշվեցին Հայաստանի և Արցախի Հանրապետության համար այնպիսի լուծումներ ու ելքեր, որոնք կօգնեն դիմակայել նոր մարտահրավերներին ու նվազեցնել վերահաս վտանգները։ Բանախոսը մասնավորապես նշեց զարգանալու հիմնական ուղիները, որոնք ենթադրում են դիվանագիտական հարաբերությունների զարգացում, նոր համագործակցությունների և դաշինքների ստեղծում: