ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հայցորդները հաջողությամբ ավարտեցին անգլերենի նախապատրաստական դասընթացը
Հունիսի 9, 2017Անգլերեն լեզվի քննության նախօրեին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ասպիրանտուրայի բաժնի հայցորդները հաջողությամբ ավարտեցին անգլերեն լեզվի նախապատրաստական դասընթացը՝ նախատեսված 2016-2017 ուսումնական տարվա համար (դասախոսնեեր` Հասմիկ Աբրահամյան, Գեորգի Բաղդասարյան, Անահիտ Հարությունյան): Շուրջ մեկ տարի տևողությամբ դասընթացի նպատակն էր հայցորդներին հաղորդել խորացված մասնագիտական և ընդհանուր անգլերեն գիտելիքներ, զարգացնել թարգմանչական հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև նպաստել անգլերեն լեզվով մասնագիտական գրականությունից օգտվելու ունակությունների ձեռք բերմանը և զարգացմանը: Ողջ դասընթացի ընթացքում հայցորդները աչքի էին ընկնում մեծ աշխատասիրությամբ ու ջանասիրությամբ:
- Ինձ համար գերագույն հաճույք էր աշխատել իմ խմբի ուսանողների հետ, քանի որ նրանք մեծ սիրով և պատասխանատվությամբ էին մոտենում դասընթացին: Հաճախ մեր դասերը մենք զուգորդում էինք անգլերեն լեզվով ֆիլմերի դիտմամբ, որը մեծապես նպաստեց հայցորդ ուսանողների անգլերեն լեզվի գործնական գիտելիքների և արտասանական հմտությունների զարգացմանը, - նշում է դասախոս Հասիկ Աբրահամյանը:
Բարի´ երթ ձեզ, սիրելի´ հայցորդներ: