Գլխավոր էջ





ԳԿՄԿ և Էկոկենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս Մ.Բեգլարյանը հանդես եկավ դասախոսություններով Կրակովի համալսարանում

Հունիսի 24, 2022

Ս.թ. հունիսի 5-12-ը ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Էկոկենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Մելինե Բեգլարյանը Erasmus+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում դասավանդման նպատակով գտնվում էր Լեհաստանի Կրակովի գյուղատնտեսական համալսարանում:

Համալսարանի ուսանողների համար նախատեսված դասախոսությունը «Էկոթունաբանության հիմունքներ: Ծանր մետաղների ռիսկի գնահատում» թեմայով էր: Եվս երկու թեմայով («Արագ սննդի մեջ տրանսճարպաթթուների ընդունման գնահատումը» և «COVID-19 ճգնաժամի ազդեցությունը բնակչության սննդակարգի վրա») դասախոսություն-քննարկումներ կազմակերպվեցին համալսարանի դասախոսական կազմի համար: Հանդիպում-քննարկումներին ներկա էին նաև հայ պատվավոր գիտնականներ պրոֆեսոր Գոհար Խաչատրյանն ու պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը:

Մելինե Բեգլարյանը այցելեց նաև Կրակովում գործող հայկական դպրոց և երեխաների հետ հետաքրքիր զրույց կազմակերպեց սննդակարգի, առողջարար և վնասակար մթերքների մասին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին