Գլխավոր էջ





Հանդիպումներ Կրակովի մանկավարժական համալսարանում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ

Մայիսի 11, 2022

Ս.թ. մայիսի 10-ին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի պետ բ.գ.թ., դոցենտ Նարինե Վարդանյանը ուսուցողական այցով գտնվում է ԳԿՄԿ գործընկեր Կրակովի մանկավարժական համալսարանում (Pedagogical University of Kraków):

Մեկնարկել են հանդիպումներն ու քննարկումները տարբեր շահառուների հետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ մայիսի 10-ին Նարինե Վարդանյանը հանդիպել է կրթության և մանկավարժության բաժնի ներկայացուցիչ դոկտոր Ռոման Սոլեցկու հետ։ Մայիսի 11-ին նախատեսված են հանդիպումներ Կրակովի մանկավարժական համալսարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Մագդալենա Օուսազի և հոգեբանության բաժնի ղեկավար Կարոլինա Պիետրասի հետ։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին