Կենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին Կրակովի մանկավարժական համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովին
Մայիսի 10, 2022Ս.թ. մայիսի 10-ին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական և դասախոսական կազմից կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, տնտեսագիտության ամբիոնի վարիչի տեղակալ Նարինե Մանուկյանը և պատմության, միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Արուսյակ Ալեքսանյանը մասնակցեցին Կրակովի մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված «Ուշադրություն. բջջային հեռախոս (սմարթֆոն)» միջազգային գիտաժողովին, որտեղ ներկայացված էին հոգեբանության, կրթության և մանկավարժության, հոգեբուժության ոլորտի առաջատար մասնագետների վերջին շրջանի ուսումնասիրությունները բջջային վերջին սերնդի խելացի հեռախոսների ազդեցությունը դպրոցականների ու երիտասարդների կյանքի որակի, ֆիզիկական և հոգևոր առողջության և այլնի վրա։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին