ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակիցների մասնակցությունը «InYous - Միջազգային երիտասարդական հետազոտություններ» ծրագրին
Ապրիլի 9, 2019Էրազմուս + երիտասարդական աշխատողների կրթության կարողությունների զարգացման «InYouS - Միջազգային երիտասարդական հետազոտություններ» ծրագիրը մոտենում է իր ավարտին։
Սույն թվականի ապրիլի 7-10-ը մի շարք երկրների բուհերի և հասարակական կազմակերպությունների աշխատակիցները հավաքվել են Բրյուսելում՝ ամփոփելու ծրագրի գործողությունները և մշակելու երիտասարդական հետազոտությունների հիմնական դասացանկը, բաց մատչելիության կրթական նյութերը հեռավար ուսուցում կազմակերպելու համար։
Այս ծրագրիրը լավագույն օրինակներից կարելի է համարել, որի շրջանակներում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթաձևերը համադրվում են:
Ծրագրին մասնակցում է նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը` ի դեմս Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանի, Որակի ապահովման բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանի և գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանի: