Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մասնակցությունը կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին

Նոյեմբերի 20, 2018

Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) 2018թ. միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում իրականացրեց կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագիրը: ՀՀ շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով ձեռնարկատիրական և մասնագիտական լաբորատորիաները ներկայացան իրենց առաջարկներով և հնարավորություններով: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ նույնպես մասնակցում էր կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին՝ ներկայացնելով կենտրոնի գործունեությունն ու  հեռավար Գործարար վարչարարություն կրթական ծրագիրը: Ներկա բոլոր ձեռնարկությունների և գործատու կազմակերպությունների ներկայացուցիչների և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժնի ներկայացուցիչների միջև ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն հետագայում համագործակցության և թափուր հաստիքների համալրման նպատակով: