Գլխավոր էջ





Առցանց քննարկում Տուշայի համալսարանի լեզվաբանության, գրականության, պատմության, փիլիսոփայության և իրավագիտության դեպարտամենտի հետ

Մարտի 18, 2021

Ս.թ. մարտի 12-ին Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ առցանց քննարկում տեղի ունեցավ ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի և Տուշայի համալսարանի լեզվաբանության. Գրականության, պատմության, փիլիսոփայության և իրավագիտության դեպարտամենտի ներկայացուցիչների հետ:

Դեպարտամենտում ուսուցումը իրականացվում է հիմնականում եվրոպական ինքնության ինստիտուցիոնալ, պատմական, լեզվաբանական և մշակութային տեսակետների և դինամիկայի ուղղությամբ։

Դեպարտամենտի կողմից առաջարկվող ծրագրերը ներառում են ուսուցման հինգ տարբեր ձևաչափեր՝ լեզուների, իրավունքի և քաղաքական հաղորդակցության, արվեստի, հնէաբանության և պատմության ոլորտներում:

Առցանց քննարկման նպատակն էր ներկայացնել դեպարտամենտի կողմից ամբողջովին անգլերենով դասավանդվող «Անվտանգություն և մարդու իրավունքներ» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը և սույն ծրագրով ԳԿՄԿ «Իրավագիտություն» ամբիոնի հետ կրկնակի դիպլոմի ծրագիր իրականացնելու հնարավորությունների քննարկումը: