Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ վարչական և դասախոսական անձնակազմի պաշտոնական այցը Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Թուլուզ 3) համալսարան

Հունիսի 24, 2019

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական և դասախոսական անձնակազմը (կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Սարգսյանը, դասախոսներ Հրաչյա Ասցատրյանը, Մարիամ Հարությունյանը, Ռոբերտ Թադևոսյանը) պաշտոնական այցով այս օրերին գտնվում են Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Թուլուզ 3) համալսարանում:Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկման ուղղությունները մի քանիսն էին, մասնավորապես` «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» կրթական ծրագրի բարելավման խնդիրները, մագիստրոսների և դասախոսների փոխանակման ծրագրերը, առկա արդյունքներն ու հետագա համագործակցության հեռանկարները: ԳԿՄԿ դասախոսներն ու ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատողներն իրենց գործընկերների հետ վերանայեցին առարկայական ծրագրերը, իսկ վարչական անձնակազմի ներկայացուցիչները` ԳԿՄԿ գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, ԳԿՄԿ կրթության որակի ապովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը և ԳԿՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Սարգսյանը Էրազմուզի գրասենյակում քննարկեցին նոր` կարողությունների զարգացման համատեղ ծրագրի մանրամասները, ԳԿՄԿ ուսանողների, դասախոսների` Փոլ Սաբատիեի համալսարանում սովորելու և վերապատրաստվելու հնարավորությունները, ինչպես նաև հետագայում «Ինֆերմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի տրամադրմամբ մագիստրոսական կրթական ծրագիր իրականացնելու հեռանկարը: