Գիտակրթական միջազգային կենտրոնի վարչական և դասախոսական անձնակազմի պաշտոնական այցը Իտալիայի Տուշայի համալսարան
Մայիսի 8, 2018ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանը, ուսումնական մասի պետ Երջանիկ Զարգարյանը, «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Նարինե Մանուկյանն ու Արամ Սիմոնյանը Եվրոմիության Էրազմուս+ KA 107 ծրագրի շրջանակներում ս/թ ապրիլի 22-28-ը պաշտոնական այցով գործուղվել են Իտալիայի Տուշայի համալսարան:Այցի շրջանակներում ԳԿՄԿ որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը և ուսումնական մասի պետ Երջանիկ Զարգարյանը հանդիպեցին Տուշայի համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Կապլանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական գործընթացում շահակիցների ներգրավման հնարավորությունները, կրթական ծրագրերի բարեփոխման որակի չափանիշները, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները, ինչպես նաև ֆակուլտետների ինքնավերլուծության ներկայացման ձևաչաձերը: Տուշայի համալսարանի փորձը համարելով խիստ ուսանելի՝ ԳԿՄԿ որակի բաժնի ղեկավար Նարինե Վարդանյանի առաջարկով ԳԿՄԿ պատվիրակությանը տրամադրվեց Տուշայի համալսարանի որակի ապահովման ներբուհական համակարգի մեխանիզմները և ընթացակարգերը, որոնց հիման վրա կարվի որոշակի բենչմարքինգ և արդյունքները կքննարկվի հետագայում ԳԿՄԿ որակի ապահովման ամբիոնային պատասխանատուներին հետ: Այցի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը հանդիպխումներ ունեցավ Տուշայի համալսարանի «Տտնտեսագիտության, բիզնեսի և մարկետինգի» ամբիոնի միջազգային համագործակցության պատասխանատու պրոֆեսոր Բրանկայի հետ, որի շրջանակներում ԳԿՄԿ «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը ներկայացրեց ամբիոնի իրականացրած մագիստրոսական կրթական ծրագրերը: Համաձայնություն ձեռք բերվեց մշակել համատեղ կրթական ծրագիր՝ կրկնակի դիպլոմի շնորհմամբ: ԳԿՄԿ «Տնտեսագիտություն և կառավարում» բաժնի դասախոսներ Նարինե Մանուկյանն ու Արամ Սիմոնյանը հանդիպեցին իրենց գործընկեր դասախոսներին, մասնակցեցին վերջիններիս դասերին, քննարկեցին իրենց դասավանդած առարկայական ծրագրերի համապատասխանությունն ու դասավանդման որոշակի հմտություններ և մեթոդներ, քննարկեցին ծրագրային փաթեթների համադրման հնարավորությունները, առարկայական ծրագրերի վերանայման մոտեցումները և խնդիրները, մասնակցեցին որոշ դասերի, այդ թվում՝ ներկա գտնվեցին և հետևեցին Էրազմուս+ կրեդիտային շարժունակության ծրագրով այս պահին Տուշայի համալսարանում ուսուցանող ԳԿՄԿ երեք մագիստրանտների ուսումնառության ընթացքին:Ապրիլի 26-ին Տուշայի համալսարանի ռեկտորատի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր հանդիպում-նիստ, որի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, ԳԿՄԿ դասախոս Դավիթ Պիպոյանը ներկայացրեց Հայաստանի ու Իտալիայի կրթական կապերը, մասնավորապես՝ Էրազմուս+ կրեդիտային շարժունակության ծրագրով իրականացված փոխանակումների այս պահի տվյալները, հետագա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: ԳԿՄԿ թիմը ներկայացրեց գիտակրթական միջազգային կենտրոնի մասին հակիրճ տեղեկատվություն, ինչպես նաև՝ «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի կառուցվածքը, Տուշայի համալսարանի հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները: Հանդիպումն ավարտվեց հայկական գինիների և իտալական ուտեստների համտեսով: