Լուիզա Յոլչինյանը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա մեր շրջանավարտներից է
Հունիսի 20, 2024Լուիզան վերջերս պաշտպանեց իր մագիստրոսական թեզը «Պետություն-բիզնես փոխգործակցության խթանման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով, որի շրջանակներում մանրամասն հետազոտություն է իրականացրել տարբեր երկրներում բիզնեսի և պետության փոխգործակցության համատեքստում:
«Ընտրել եմ այդ թեման, քանի որ մեր երկրում գրեթե բացակայում է պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը, ուստի ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ ուսումնասիրել առկա վիճակը, վեր հանել հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները, զուգահեռներ անցկացնել միջազգային համապատասխան փորձի հետ և ներկայացնել առաջարկներ բարելավման ուղղությամբ», - նշում է Լուիզան:
Լուիզան հետաքրքրված է նաև սոցիալական մեդիա մարքեթինգով և լուսանկարչությամբ, սակայն իր մասնագիտական զարգացումն տեսնում է գործարար ոլորտում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին