«ԳԿՄԿ-ն իմ ուսանողական տարիների ամենավառ կառույցն է», - ԳԿՄԿ շրջանավարտ Նազանի Ասատրյան
Մայիսի 2, 2024
Նազանի Ասատրյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգայի կենտրոնի կառավարման ամբիոնի «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա մեր շրջանավարտներից է:
«Քանի որ բակալավրի կրթությամբ հանրային կառավարումն եմ ավարտել ու միաժամանակ աշխատել հանրային ոլորտում, այդ իսկ պատճառով որոշեցի մագիստրոսական կրթությունս ստանալ գործարար վարչարարության մասնագիտացմամբ», - նշեց Նազանին:
Նազանին ընդգծեց նաև, որ ԳԿՄԿ-ն իր ուսանողական տարիների ամենավառ կառույցն է, որտեղ դասավանդում են մեծ փորձով ու հարուստ գիտելիքներով զինված դասախոսներ, կազմակերպվում է ուսանողամետ կրթական գործընթաց, իսկ տնտեսագիտության և կառավարման ամբիոնում անցնում են ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան առարկաներ։
Մեր մագիստրոսը գերազանց պաշտպանեց իր մագիստրոսական թեզը, որը նվիրված էր փոքր բիզնեսի հիմնախնդիրներին, և մոտ ապագայում նպատակ ունի հիմնել իր փոքր բիզնեսը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին