Գլխավոր էջ





Պաշտպանվեցին հեռակա ուսուցմամբ մագիստրոսական թեզերը

Հունիսի 24, 2025

2025 թվականի հունիսի 16-24-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում հեռակա ուսուցմամբ մագիստրոսական թեզերի պաշտպանության շրջան էր։ Պաշտպանության էին ներկայացվել հետևյալ կրթական ծրագրերի մագիստրոսական թեզերը՝ «Կրթության կառավարում», «Իրավագիտություն», «Երկրաբանություն», «Գործարար վարչարարություն», «Զբոսաշրջության կառավարում», «Տեղեկատվական համակարգերի մշակում», «Ընդհանուր և հայ լեզվաբանություն»։

Պաշտպանություններն անցան ոլորտի առաջատար մասնագետներից ձևավորված հանձնաժողովների անաչառ և բարյացակամ մթնոլորտում, մագիստրանտների վստահ և պատշաճ պատրաստված ելույթներով։

Բոլոր հանձնաժողովների ամփոփիչ կարծիքներում գերակշռում էր դրական գնահատականը՝ առ Կենտրոնի մագիստրանտների տարած արդյունավետ աշխատանքը։ Նկատվեց և ողջունվեց այն փաստը, որ մագիստրոսական թեզերի համար ընտրված են եղել արդիական թեմաներ։

Ուշագրավ է, որ Երկրաբանության ամբիոնի թեզերի պաշտպանության ժամանակ գերազանց պաշտպանած Գոռ Ղազարյանի աշխատանքը արժանացավ «Ալոյան» հիմնադրամի մրցանակին։


Ավելի շատ լուսանկարներ՝ կայքի «Պատկերասրահ» բաժնում։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին