Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանողները մասնակցեցին ԳԱԱ լեզվի և տնտեսագիտության ինստիտուտների երիտասարդ գիտնականների կողմից կազմակերպած համատեղ սեմինարին

Հոկտեմբերի 21, 2024

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները հոկտեմբերի 21-ին մասնակցեցին ԳԱԱ Լեզվի և տնտեսագիտության ինստիտուտների երիտասարդ գիտնականների կազմակերպած համատեղ սեմինարին։


«Գիտական հարացույցի զարգացումը և վիճակագրությունը հումանիտար ուսումնասիրության մեջ. տվյալների համակարգման գործիքներ և սկզբունքներ» թեմայով սեմինարի առաջին մասն անցկացրեց Լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի գիտաշխատող Սիրանուշ Հովհաննիսյանը։ Նա անդրադարձավ հումանիտար ոլորտի ուսումնասիրությունների ժամանակ գիտական հարացույցի զարգացման խնդրին։ Սեմինարի երկրորդ մասը նվիրված էր վիճակագրական տվյալների, մասնավորապես դինամիկ փոփոխվող տվյալների մշակմանը։ Թեման ներկայացրեց Տնտեսագիտության ինստիտուտի միջազգային կապերի պատասխանատու, գիտաշխատող Արսեն Ըռքոյանը:


Սեմինարի ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան։ Սեմինարի կազմակերպիչների և ԳԿՄԿ ուսանողների կողմից կարևորվեց հումանիտար ու ճշգրիտ գիտությունների շրջանակներում մշակված հարացույցների փոխլրացնող կիրառության անհրաժեշտությունը։ Նախանշվեցին համագործակցության հեռանկարները։