Սեմինար-դասախոսություն «Պրոպագանդան ու գիտությունը․ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի օրինակը» թեմայով
Հոկտեմբերի 17, 2024ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈւԽ-ի և ՈւԳԸ-ի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 17-ին կայացավ ուսումնական տարվա առաջին սեմինարը՝ «Պրոպագանդան ու գիտությունը․ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի օրինակը» թեմայով։
Հյուրը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ. գ. թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանն էր։
Հիմնադրամի գործունեության օրինակով Ռոբերտ Ղազարյանը ներկայացրեց գիտության և քարոզչության կապը և համադրությունը։ Անդրադարձ կատարվեց հարևան երկրի հակագիտական քարոզչությանը, պատմական փաստերի և իրողությունների խեղաթյուրմանը։ Ընդգծվեց մեդիայի, գիտության ու հասարակական կազմակերպությունների դերը՝ որպես մի կողմից տեղեկատվության խեղաթյուրման, մյուս կողմից հակաքարոզչության ու խեղաթյուրումների դեմ պայքարի լավագույն միջոցի։
Ըստ Ռոբերտ Ղազարյանի՝ եթե քարոզչությունը ճիշտ ծառայեցվի գիտությանը, ապա հնարավոր է որակյալ արդյունք ստանալ, ինչը և կիրառում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Դասախոսության ավարտին հիմնադրամի տնօրենը պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին, որոնց, մասնավորապես, մտահոգում էին Ադրբեջանի հայատյաց քարոզչության դեմ արդյունավետ պայքարի հնարավոր ուղիները և հայ-ադրբեջանական ներկա հարաբերությունները։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին