Գլխավոր էջ





Ուսումնաճանաչողական շրջայց Սևանի շրջակայքում

Հուլիսի 16, 2025

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» կրթական ծրագրի առաջին կուրսի մագիստրանտները ուսումնական տարին ավարտեցին հագեցած և ներշնչող այցով Սևան ազգային պարկ և Սևանի բուսաբանական այգի։

Բուսաբանական այգում ուսանողները ծանոթացան բարձր լեռնային գոտիներին բնորոշ եզակի բուսական հավաքածուների։  Ապա այցելեցին Սևան ազգային պարկի այցելուների կենտրոն և թանգարան, որտեղ հնարավորություն ունեցան ոչ միայն լսելով հարստացնելու, այլ նաև ցուցադրելու իրենց մասնագիտական գիտելիքները։

Շրջայցն ուղեկցվեց նաև պատմամշակութային հուշարձանների տարածքներ այցելությամբ՝ դարձնելով օրը հագեցած և հիշարժան։

Ուսանողները մեծ ոգևորությամբ ընդգծեցին նման այցերը շարունակական դարձնելու իրենց պատրաստակամությունը՝ կարևորելով դրանք որպես մասնագիտական զարգացման և թիմային շփման հնարավորություն։ 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին