Քննարկում-խորհրդակցություն՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվան
Նոյեմբերի 12, 2024Գիտության համաշխարհային օրը, որ ամեն տարի նշվում է նոյեմբերի 10-ին, կոչված է աշխարհում բարձրացնելու գիտության օգտակարության գիտակցությունը, ինչպես նաև միջազգային հանրությանը հիշեցնելու գիտատեխնիկական ձեռքբերումների՝ հանուն խաղաղության և զարգացման օգտագործման անհրաժեշտության մասին՝ ի բարօրություն մարդկային քաղաքակրթության։
ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների միավորումը, անմասն չմնալով Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներից, նոյեմբերի 12-ին հրավիրել էր բազմագիտակարգային քննարկում-խորհրդակցություն՝ «Մասնագիտական արդի հիմնախնդիրները» խորագրով, որին մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈւԳԸ փոխնախագահ Լուսինե Մխիթարյանը։
Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք արդիական թեմաներ՝ նվիրված նորագույն մեթոդների՝ հայաստանյան հումանիտար-հասարակական ոլորտում կիրառելիությանը, արհեստական բանականությանը և նրա գիտական նշանակությանը, հայկական գիտության միջազգայնացման խնդիրներին, գիտության հանրայնացման նշանակությանը, թվային արժույթների ազդեցությանը տնտեսության վրա։