Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում անցկացվեց ասպիրանտների և հայցորդների մասնագիտական անգլերենի քննությունը

Հունիսի 11, 2026

Ս․թ․ հունիսի 9-10-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) հաջողությամբ կազմակերպվեց ԳԱԱ բոլոր գիտական կազմակերպությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական անգլերենի քննությունը։ Քննող հանձնաժողովի կազմը ԳԿՄԿ Օտար լեզուների ամբիոնից էր՝ ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Գոհար Գրիգորյանի նախագահությամբ։

Քննվողների թիվը տարեցտարի էականորեն աճում է (այս տարի՝ 72), ինչը խոսում է ԳԿՄԿ-ի քննող հանձնաժողովի նկատմամբ դրսևորված աճող հանրային վստահության մասին։ Երկօրյա ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում արհեստավարժ հանձնաժողովականները դրսևորեցին մասնագիտական բարձր որակներ և անաչառություն՝ միտված լինելով վեր հանելու քննվողների՝ մասնագիտական անգլերենին տիրապետելու մակարդակի իրական պատկերը։


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին