Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն մասնակցեց F.E.S.T.-ին

Սեպտեմբերի 10, 2025

2025 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) մասնակցեց ՀՊՏՀ-ի բակում հրավիրված երիտասարդական ինտերակտիվ փառատոնին՝ «Կրթության, կրթաթոշակների և դասընթացների փառատոն» խորագրով։

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՊՏՀ-ի և Կոպեռնիկուս Բեռլին ՀԿ-ի համագործակցությամբ։ Այն ուղղված էր այցելուների կողմից ուսումնական և կրթաթոշակային նոր հնարավորություններ բացահայտելուն։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն, ընդունելով մասնակցության հրավերը, այն իրացրեց որպես Կենտրոնի գործունեությունը առավելագույնս թափանցիկ և հանրության համար հասանելի պահելու հնարավորություն, ինչը եղել և մնում է ԳԿՄԿ-ի որդեգրած գործելակերպի առանցքում։

ԳԿՄԿ-ի պատվիրակությունը ներկայացված էր վարչական, պրոֆեսորադասախոսական, ՈւԽ, ՈւԳԸ կազմերի և շրջանավարտների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը համակարգվել էր ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի կողմից՝ ի դեմս բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի։

ԳԿՄԿ տաղավարը լի էր հետաքրքրված այցելուներով, որոնց տրվեց սպառիչ տեղեկատվություն Կենտրոնում գործող մագիստրոսական կրթական ծրագրերի, ասպիրանտական համակարգի, միջազգային շարժունության ծրագրերի և բարձրացված այլ հարցերի մասին։ Տաղավարի մթնոլորտն առանձնակի աշխուժություն ստացավ խաղարկության շնորհիվ, որի մրցանակները ԳԿՄԿ-ի անվանական գրենական պիտույքներն էին և ԳԿՄԿ-ի մասնակցությամբ հրատարակվող «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի տարբեր համարները։


Տես նաև՝   


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին