Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ՈւԽ-ն ունի նոր նախագահ

Հոկտեմբերի 9, 2024

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում դեկան Ատոմ Մխիթարյանի և հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ԳԿՄԿ տարբեր ամբիոնների 1-2րդ կուրսերի ավագների, ինչպես նաև ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների հետ:


Ա. Մխիթարյանը ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց հանդիպման օրակարգը, որի շրջանակներում նախատեսված էր ուսանողական խորհրդի նոր նախագահի ընտրություն, ուսանողների կարիքների վերհանում և համապատասխան լուծումների մշակում:


Հանրային կապերի և կարիերայի բաժնի մասնագետ Վիկտորյա Սարջանյանը խոսեց ՈՒԳԸ և ՈՒԽ-ի հետ ակտիվ համագործակցության կարևորության մասին, իսկ ՈւԳԸ նախագահ Հռիփսիմե Խաչատրյանը ուսանողներին ներկայացրեց իրենց գիտական գործունեությունը:


Ըստ օրակարգի հաջորդիվ կազմակերպվեց ՈՒԽ նոր նախագահի ընտրություն: Առաջադրված ուսանողներից միաձայն ընտրվեց արևելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լիանա Գյուրջյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին վստահության համար և խոստացավ անել հնարավոր ամեն բան ՈւԽ աշխատանքների  արդյունավետ կազմակերպման համար:


ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանն ու հանրային կապերի և կարիերայի բաժնի մասնագետ Վիկտորյա Սարջանյանը շնորհավորեցին ՈՒԽ նորընտիր նախագահին և մաղթեցին հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին