Գլխավոր էջ





ԳԿՄԿ թիմը՝ «Առավոտը Շանթում» ծրագրին հյուր

Ապրիլի 9, 2025

Երկրաբանի օրվա շրջանակներում «Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ուղիղ եթերի 08.04.2025-ի հյուրն էր ԳԱԱ ԳԿՄԿ-ն ներկայացնող թիմը՝ հետևյալ կազմով՝


1. Լիլիթ Սարգսյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու,


2. Հեղինե Մելքոնյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,


3. Լիլիթ Սարգսյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության մագիստրոս, Erasmus+ միջազգային շարժունության ծրագրի մասնակից, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, ասպիրանտ,


4. Շանթ Ալմազյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ երկրաբանության բաժնի առաջին կուրսի մագիստրանտ:

 

Երկրաբանության ամբիոնի վարիչ Լ. Սարգսյանը ներկայացրեց ԳԿՄԿ «Երկրաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպման հիմնական առաձնահատկությունները՝ շեշտադրելով, որ ծրագիրն իրականացվում է հետազոտահենք սկզբունքով՝ մագիստրանտներին հնարավորություն տալով ծավալելու պրակտիկ երկրաբանի գործունեություն հենց առաջին կուրսից:


Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հ. Մելքոնյանը ներկայացրեց երկրաբանության կրթական ծրագրի շրջանավարտների կարիերայի հետագծի վերլուծության արդյունքները՝ փաստելով, որ շրջանավարտների գերակշիռ մասն ապահովված է մասնագիտական աշխատանքով՝ ներգրավված լինելով ՀՀ տարբեր ոլորտային կառույցներում և նույնիսկ արտերկրում:


Ուշագրավ է, որ մագիստրոս, ասպիրանտ Լիլիթ Սարգսյանը և մագիստրանտ Շանթ Ալմազյանը կարողացան գրագետ և վստահ իրենց դրսևորել մասնագիտական քննարկման դաշտում:

 

Շնորհակալություն «Շանթ» հեռուստաընկերությանը հրավերի, ջերմ ընդունելության և հետաքրքիր հարցազրույցի համար։

Տեսագրությունը հասանելի է այստեղ.    

 

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին