Գլխավոր էջ





Ճանաչողական ընդունելություն ԳԿՄԿ երկրաբանության ամբիոնում

Ապրիլի 9, 2025

Երկրաբանի օրվա շրջանակներում 2025 թվականի ապրիլի 8-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի երկրաբանության ամբիոնն իրականացրեց ճանաչողական ընդունելություն՝ ներկայացնելու երկրաբանի մասնագիտությունը, ԳԿՄԿ երկրաբան մագիստրանտների առօրյան, ինչպես նաև ծանոթացնելու Երկրաբանության թանգարանի ցուցանմուշներին։


Միջոցառմանը ելույթ ունեցավ ամբիոնի դասախոս, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սարգսյանը։ Իրենց մասնագիտության մասին անհատապես և թիմային-տեսանյութային տարբերակով արտահատվեցին ԳԿՄԿ երկրաբան մագիստրանտները և մագիստրոսները։ Ելույթներից զատ՝ նրանք պատրաստակամորեն պատասխանեցին թանգարանի ցուցանմուշների մասին այցելուների հարցերին։


Բոլոր ելույթներում արտահայտված էր մեծ սեր ու նվիրում առ երկրաբանի մասնագիտությունը։


Ամբիոնը պատրաստակամություն հայտնեց ճանաչողական միջոցառումներին տալ շարունակական բնույթ՝ ի նպաստ երկրաբանություն մասնագիտության մասին տեղեկատվության մասսայականացման և ի աջակցություն արտաքին շահակիցների մասնագիտական կողմնորոշման։

 

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին