Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ի մասնակցությունը Հյուսիսային համալսարանում կայացած գիտաժողովին

Նոյեմբերի 8, 2024

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ «Կանաչ ձեռնարկատիրության և կայուն զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով, որին հաջողությամբ մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Երկրաբանության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող Գոռ Ղազարյանը՝ «Պատմառազմաքաղաքական գործընթացների ազդեցությունը Հայաստանի հանքարդյունաբերության վրա (Սյունիքի օրինակով)» թեմայով զեկուցմամբ։ Գոռ Ղազարյանի ցեկուցումն ընդունվել է մեծ հետաքրքրությամբ:


ԳԿՄԿ-ն այդ գիտաժողովին ունեցել է նաև այլ տիպի մասնակցություն. ԳԿՄԿ ՈւԳԸ նախագահ Հռիփսիմե Խաչատրյանը, որ դասավանդում է Արարատի պետական բժշկական քոլեջում, գիտաժողովի մասնակից էր դարձրել նաև քոլեջի իր սաներին՝ Արամ Առաքելյանին և Գալինա Ավետիսյանին: Նրանց զեկուցման թեման է եղել՝ «Կանաչ տնտեսություն ունենալու կարևորությունն Արարատ քաղաքում»։ Դա, իհարկե, ԳԿՄԿ-ի համագործակցային քայլերի գեղեցիկ վկայություններից է: