Գլխավոր էջ





EU Bridge ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստ

Սեպտեմբերի 8, 2026

Սեպտեմբերի 7-ին EU Bridge ծրագրի գործընկերները առցանց ձևաչափով մասնակցեցին Ղեկավար կոմիտեի հերթական նիստին՝ քննարկելու ծրագրի առանցքային գործողությունների ընթացքը, համակարգելու իրականացման հաջորդ քայլերը և նախանշելու առաջիկա ժամանակահատվածի առաջնահերթությունները։

Նիստը բացեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ISEC) դեկան, Ծրագրի ղեկավար Ատոմ Մխիթարյանը, որից հետո քննարկվեցին ծրագրի մի շարք կարևոր ուղղություններ։

WP2 – Ուսումնական ծրագիր աշխատանքային փաթեթի շրջանակում Մարիամ Ջիլավյանը (EIU) ներկայացրեց Ուսումնական ծրագրի (D2.1) վերջնականացման ընթացքը, գործընկերներից ստացված արձագանքները և հետագա քայլերը։

WP3 – Պիլոտային ակադեմիա աշխատանքային փաթեթի շրջանակում Շեյլա Ռուբիո Մարտինեսը (ACV) ներկայացրեց Պիլոտային ակադեմիայի իրականացման (D3.1) ընթացիկ վիճակն ու նախատեսվող գործողությունները՝ անդրադառնալով Ուսումնական ծրագրի փորձարկման նախապատրաստական աշխատանքներին, թիրախային խմբերին, մեթոդաբանությանը, պատասխանատվությունների բաշխմանը և ժամանակացույցին։

WP7 – Ազդեցություն և տարածում աշխատանքային փաթեթի շրջանակում Պաբլո Սաուրա Մանսաներան (UMU) ներկայացրեց ծրագրի կայքի մշակման ընթացքը՝ անդրադառնալով բովանդակության և տեսանելիության պահանջներին, կայքի գործարկման նախատեսվող ժամկետներին, ինչպես նաև անհրաժեշտ նյութերի տրամադրման հարցում գործընկերների պատասխանատվություններին։

Ղեկավար կոմիտեին ներկայացվեց նաև Ազդեցության և կայունության ռազմավարության (D7.3) մշակված փաստաթղթի նախագիծը։

Ֆինանսական հաշվետվողականության և ծրագրի կառավարման հարցերը ներկայացրեց Ատոմ Մխիթարյանը (ISEC)՝ անդրադառնալով ֆինանսական հաշվետվությունների ընթացիկ վիճակին և հաջորդ վեցամսյա հաշվետու ժամանակահատվածին։

Նիստի ընթացքում կոնսորցիումի գործընկերները ներկայացրեցին նաև մյուս աշխատանքային փաթեթների շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը, քննարկեցին առկա մարտահրավերներն ու առաջիկա գործողությունները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պահանջում են կոնսորցիումի մակարդակով համակարգված մոտեցում։

Ղեկավար կոմիտեի պարբերական նիստերը EU Bridge ծրագրի կառավարման կարևոր բաղադրիչներից են՝ նպաստելով գործընկերների արդյունավետ համակարգմանը, համատեղ պատասխանատվությանը և ծրագրի աշխատանքային փաթեթների միջև փոխհամաձայնեցված աշխատանքին։

EU Bridge-ը շարունակում է միավորել հայաստանյան և եվրոպական գործընկերներին՝ ամրապնդելով համագործակցությունը և առաջ մղելով ծրագրի ընդհանուր նպատակների իրականացումը։