Բուլղարացի գործընկերների այցը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ
Մայիսի 8, 2026
2026 թվականի մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնը հյուրընկալել էր Բուլղարիայի՝ Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանից դասախոսների, որ ակադեմիական շարժունության շրջանակներում ներկայացրին իրենց համալսարանում սովորելու հնարավորությունները՝ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրանտների համար։
Բուլղարացի գործընկերները ժամանել էին եռանդամ թիմով՝ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի փոխդեկան պրոֆեսոր Միրոսլավ Գալաբովը, նույն ֆակուլտետի Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի դոցենտ, դոկտոր Տիհոմիր Ստեֆանովը և ավագ դասախոս, դոկտոր Միլենա Ստեֆանովան:
Միլենա Ստեֆանովան ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մագիստրանտների փոխանակման ծրագրերը: Այնուհետև քննարկվեցին համատեղ կրթական ծրագրերի և լավագույն փորձի ներդրման հնարավորությունները:
Տեղեկատվությունն արդիական էր և կարևոր, ուստի ԳԿՄԿ մագիստրանտները մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ մասնակցեցին հանդիպումներին՝ ակնկալելով նմանատիպ միջոցառումների շարունակականություն։
Բուլղարացի հյուրերին ընդունելու գործընթացը համակարգեց ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժինը՝ բաժնի պետ Անժելա Պապիկյանի գլխավորությամբ։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին





