Գլխավոր էջ





ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Մարտի 8-ի կապակցությամբ

Մարտի 8, 2026

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կանանց կարևոր դերակատարությունը հասարակության զարգացման, կրթության և գիտության առաջընթացի գործում։ Ձեր նվիրված աշխատանքը, մասնագիտական կարողությունները և ստեղծագործ մոտեցումը մեծապես նպաստում են առողջ և կիրթ հասարակության ձևավորմանը։

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում։ Թող ձեր նախաձեռնողականությունն ու եռանդը շարունակեն ոգեշնչել շրջապատին և նպաստել նոր ձեռքբերումների։

Ձեր գիտելիքն ու հմայքը թող առաջնորդեն ձեզ դեպի նոր բարձունքներ՝ լույս ու ջերմություն պարգևելով ձեր ընտանիքներին, գործընկերներին և ողջ հասարակությանը։


Հարգանքով՝

 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն
 Արմեն Սարգսյան